Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։
«Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն այս պահին հասել է 188-ի»,- հայտնել են Իրանի շտապօգնության ծառայությունից։
Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ էլ գտնել են Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։