Իրանական Քերմանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի հետ կապված սգո երթերի ժամանակ, հասել է 211-ի, հայտնում է IRIB հեռուստառադիոկորպորացիան։
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին՝ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 188-ի։
Գազայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում իսրայելական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում իսրայելական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է քաթարյան Al Jazeera...