ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին կարող է մի քանի արտասահմանյան այցեր կատարել, պետության ղեկավարը տասնյակ երկրներ հրավերներ ունի, գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը խոստովանել է, որ կարող է այցելել Հայաստան՝ չնայած բոլոր դժվարություններին։
Խոսելով բարեկամ երկրների այցերի մասին՝ ՌԴ նախագահը նշել է․ «Չեմ բացառում, բայց առայժմ փորձում եմ ոչինչ չծրագրել»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Երևանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) 2024 թվականին, սակայն «հնգյակի» առաջնորդների որոշմամբ ասոցիացիայի տասներորդ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին Մոսկվայում։
Կրեմլը, սակայն, դեռ չի հայտնել, թե ուր է մեկնելու Պուտինը, մանավանդ որ մայիսին լրանում է նախագահի պաշտոնում նրա ներկայիս ժամկետը։