Ադրբեջանն «ԱՄՆ կեղծավոր քաղաքականության օրինակ» է անվանել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից մի քանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին, իր «հատուկ դիտորդական ցուցակում» ներառելը կրոնական ազատության կամ նրանց նկատմամբ հանդուրժողականության լուրջ խախտումների համար:
«ԱՄՆ Պետդեպարտամենտի մակարդակով կեղծ տվյալների վրա նման կարծիք հնչեցնելը հերթական անգամ Ամերիկայի կեղծավոր քաղաքականության վառ օրինակ է։ Սա ոչ այլ ինչ է, քան զրպարտություն Ադրբեջանի դեմ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամաբ՝ հայտարարել է երկրի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներառել էր Ադրբեջանը կրոնական ազատության խախտումներով ներգրավված երկրների ցանկում: ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) հրապարակել էր նոր զեկույց Ադրբեջանում կրոնական ազատության պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես, զեկույցում մտահոգություն էր հայտնվում Լեռնային Ղարաբաղում կրոնական վայրերի ճակատագրի հետ կապված: