Ճապոնիայում Նոտո թերակղզու տարածքում տեղի ունեցած երկրաշարժից չորս օր անց ավերված տանը մեկ մարդ ողջ է հայտնաբերվել, հայտնում է Kyodo գործակալությունը։
Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Իշիկավա պրեֆեկտուրայի Սուզու քաղաքում երկրաշարժից ավերված տանը կենդանի մարդ կա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի էին ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ: Զոհվել է 126 մարդ, վիրավորվել՝ 516 մարդ։