Եմենում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ դապարտելու ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային երկրի օբյեկտների ուղղությամբ հասցրած հարվածների համար, հայտնել է Saba լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ երթը գլխավորել է «Անսար Ալլա» շարժումը (հուսիթներ-խմբ․) և ցույցերը տեղի են ունեցել շարժման վերահսկողության տակ գտնվող քաղաքներում։
«Առաջին անգամ մայրաքաղաք Սանայում գտնվող Ալ Սաբին հրապարակը չկարողացավ տեղավորել մարդկանց մեկ միլիոնանոց զանգվածը «,-գրել է գործակալությունը։
Նոյեմբերի կեսերին Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմականացված «Անսար Ալլա» շարժումը, ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների, սպառնացել էր Կարմիր ծովում հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։