Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարի մուտքը զբոսաշրջիկների համար այսօրվանից (2024 թվականի հունվարի 15) դարձել է վճարովի, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ այսօրվանից Սուրբ Սոֆիա այցելել ցանկացող օտարերկրյա զբոսաշրջիկներն ստիպված կլինեն վճարել 25 եվրո։
2023 թվականի դեկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Սուրբ Սոֆիայի տաճար օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը կդառնա վճարովի։