Չինաստանում մի ընկերություն իր գրասենյակը տեղափոխել է հեռավոր լեռնային շրջան, որպեսզի աշխատակիցներին ստիպի հրաժարական տալ և նրանց փոխհատուցում չվճարել, հայտնում է South China Morning Post-ը։
Գովազդային ընկերության նախկին աշխատակիցները (անունը չի հաղորդվում) լրագրողներին հայտնել են, որ գրասենյակը նախկինում գտնվել է Սիան քաղաքի կենտրոնում գտնվող բիզնես թաղամասում։ Նոր գրասենյակային տարածքը հայտնվել է Ցինլինգ լեռներում:
Նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ մեքենայով աշխատանքի գնալը երկու ժամ է տևում։ Նրա գործընկերներն առանց մեքենաների ստիպված էին նստել ավտոբուս, որն աշխատում էր միայն երեք ժամը մեկ անգամ, իսկ հետո լեռնային արահետներով քայլել ևս 3 կմ: Ընկերության աշխատակիցները խնդրել են իրենց փոխհատուցել մոտակա երկաթուղային կայարանից գրասենյակ տաքսու ծախսը (60 յուան կամ գրեթե 800 ռուբլի), սակայն ղեկավարությունը մերժել է։
Բացի այդ, գրասենյակային տարածքում հարմարություններ չեն եղել։ Աշխատակիցներն ստիպված են եղել մեկնել մոտակա գյուղ՝ հասարակական զուգարանից օգտվելու համար։