Կիևը խելագար բարբարոսության ակտ է կատարել՝ խոցելով Իլ-76-ը և կասկածի տակ դրել որևէ պայմանավորվածության հնարավորությունը։ Այս մասին գրել է TACC-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկի Telegram ալիքին:
«Կիևը խելագար բարբարոսության արարք կատարեց՝ դրսևորելով կատարյալ անտարբերություն մարդկային կյանքի նկատմամբ։ Նրանք, խախտելով պայմանավորվածությունները, սպանեցին մեր օդաչուներին և ուղեկցող զինվորներին և «թողեցին իրենց համաքաղաքացիներին կործանվելու»,- նշել է դիվանագետը:
Նա շեշտել է, որ արյունալի միջադեպի հեղինակը Ուկրաինան է:
«Հանցագործությունը կատարել է Կիևի ռեժիմը, և բոլորովին կարևոր չէ, թե կոնկրետ խունտայից ով է տվել այս մահապատժի հրամանը՝ դա համաձայնեցվել է ողջ նացիստական հավաքի կողմից, թե դա եղել է մեկ խելագար ֆանատիկոսի որոշումը»,- եզրափակել է դիվանագետը։
Այսօր՝ հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին, Բելգորոդի շրջանում կործանվել է ուկրաինացի ռազմագերիներ տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը: Ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանում՝ պլանային թռիչք կատարելիս, օդանավում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորականներ, անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։