Թուրքիան պաշտոնապես ավարտել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հաստատել է Ստոկհոլմի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է թուրքական կառավարության պաշտոնական «Resmi Gazete» տեղեկագրում:
Հունվարի 24-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Հունվարի 25-ին Reuters գործակալությունը հայտնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչի մասին՝ ուղղված կոնգրեսականներին, համաձայն որի՝ երբ Անկարան կավարտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացը, ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի մասին պաշտոնապես ծանուցելու գործընթաց կսկսի։
Հունվարի 24-ին ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտնել էր, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։