Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել ԱՄՆ Սենատի անդամների ընտանիքներից՝ երեխաների վրա սոցիալական ցանցերի վնասակար ազդեցության համար, հայտնել է Reuters-ը:
«Ցավում եմ այն ամենի համար, ինչի միջով ստիպված եք եղել անցնել: Ոչ ոք չպետք է անցնի այն ամենի միջով, ինչով ձեր ընտանիքները, և այդ պատճառով մենք այդքան մեծ ներդրումներ ենք կատարում և շարունակելու ենք ջանքեր գործադրել ամբողջ արդյունաբերության մեջ, որպեսզի համոզվենք, որ ոչ ոք չի անցնի այն ամենի միջով, ինչ կրել են ձեր ընտանիքները»,- ասել է նա:
Ծնողները, որոնց երեխաները դարձել են սոցիալական ցանցերի զոհ, մասնակցել են ԱՄՆ Սենատի լսումներին՝ երեխաների առցանց անվտանգության խնդրի վերաբերյալ։ Սենատի դատական հանձնաժողովը ցուցադրել է տեսանյութ, որտեղ դեռահասները խոսում են առցանց ահաբեկման մասին: Ամերիկացի սենատորները նաև պատմել են այն մասին, որ երիտասարդներն ինքնասպանություն են գործել առցանց սեռական շահագործումից և կիբերհարձակումից հետո նրանցից գումար շորթելու պատճառով:
«Ձեր արտադրանքը սպանում է մարդկանց»,- Ցուկերբերգին ասել է հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին:
Ցուկերբերգի կողմից հիմնադրված Մետային են պատկանում Facebook, Instagram, WhatsApp և Reality Labs սոցիալական ցանցերը։