Անգլիական Շրոփշիր նահանգի Նյուպորտ քաղաքում Brettells-ի աճուրդում 285 տարվա կիտրոնը վաճառվել է 1416 ֆունտով (163 հազար ռուբլի): Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հինգ սանտիմետր լայնությամբ պտուղը հայտնաբերվել է 19-րդ դարի չինական զարդատուփի ներքևի դարակում, որը լուսանկարվում էր վաճառքի համար: Դրանում ասվում է. «Ներկայացրել է պարոն Պ. Լու Ֆրանցինին, 1739 թվականի նոյեմբերի 4-ին, օրիորդ Է. Բաքսթերին»։
«Կարծում եմ՝ սա սիրեկանի նվեր է՝ բերված գաղութային Հնդկաստանից»,- հայտարարել է աճուրդի տան ղեկավար Դեյվիդ Բրատելին։ Լոտն ի սկզբանե գնահատվել է 40-60 ֆունտ ստեռլինգ:
Հետաքրքիր է, որ աճուրդում ընդամենը 32 ֆունտ է առաջարկվել զարդատուփի համար, որում գտնվել է կիտրոնը: Դրա բարձրությունը 34 սանտիմետր է, տեղավորվում է 6 գզրոց։ Բացի երկու կողային դռներից, այն ունի նաև կախովի կափարիչ։