Փետրվարի 5-ին նախատեսվում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Սիրիայի և Իրաքի վրա ԱՄՆ գիշերային հարվածների հետ, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք հենց նոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ ենք խնդրել՝ կապված Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով խաղաղության և անվտանգության սպառնալիքների հետ: Այս ամիս նախագահող Գայանացին պլանավորում է այն նշանակել փետրվարի 5-ին՝ Նյու Յորքի ժամանակով 16:00-ին/Մոսկվայի ժամանակով կեսգիշերին»,- գրել է նա Telegram-ի ալիքում:
Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերն ամերիկյան բանակն ավիահարվածներ էր հասցրել Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 օբյեկտների ուղղությամբ։
ԱՄՆ-ն Իրաքի և Սիրիայի տարածքին հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ հունվարի 28-ին Հորդանանի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայողներ էին սպանվել և տասնյակ մարդիկ էին վիրավորվել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող խմբերին։