Ամերիկացի զինվորականները Եմենի տարածքին նոր հարված են հասցրել, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության հայտարարությանը։
ԱՄՆ-ի թիրախն են դարձել «Անսար Ալլահ» շարժման 6 հրթիռներ, որոնք, ըստ հաղորդագրության, արձակվելու էին Կարմիր ծովի նավերի վրա։ ԱՄՆ ԶՈւ-ն հրթիռները հայտնաբերել է հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Հունվարի 12-ից ԱՄՆ-ի և Բրիտանիայի զինուժը հարվածներ է հասցնում Եմենում հութիների օբյեկտներին։ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել ինքնաթիռներից, նավերից և USS Florida միջուկային սուզանավից, որոնք Կարմիր ծովի ջրեր էին մտել 2023 թվականի նոյեմբերի 23-ին։ 2023-ի նոյեմբերի կեսերին Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմականացված «Անսար Ալլա» շարժումը, ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների, սպառնացել էր Կարմիր ծովում հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը:
Հունվարի 16-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իրանցի զինվորականները ոչնչացրել են «Ջեյշ ալ-Ադլ» արմատական խմբավորման երկու բազա, որոնք տեղակայված են Պակիստանում։