Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում քրիստոնյա հոգևորականների վրա հարձակումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվս մեկ անգամ Երուսաղեմում քրիստոնյա հոգևորականների դեմ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Ես խստորեն դատապարտում եմ այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ նողկալի գործողությունները»,- գրել է Կացը X-ում (նախկին Twitter):
The Times of Israel-ի հաղորդմամբ՝ փետրվարի 3-ին Երուսաղեմի Հին քաղաքում երկու անհայտ տղամարդ թքել և վիրավորական արտահայտություններ են արել քրիստոնյա հոգևորականների ուղղությամբ։