Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնում է BBC-ն։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 112 մարդ։
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչն արտակարգ դրություն Է հայտարարել Վալպարաիսոյի շրջանում և խոստացել է իրավիճակի լուծման համար տրամադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Իշխանությունները հայտնել են, որ հրդեհներն արդեն տարածվել են, և զոհերի թիվը կարող է աճել։ Այժմ, նրանց տվյալներով, երկրում հրդեհների 40 ակտիվ օջախ կա։
Փետրվարի 4-ին ԶԼՄները հայտնել էին, որ Չիլիում անտառային հրդեհներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել։