Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Նովակի հրաժարականը պահանջել են Հունգարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները՝ կապված այն բանի հետ, որ նա ներում է շնորհել մանկապղծության հանցագործությանը մասնակցելու համար դատապարտված տղամարդուն։
Նովակը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, ովքեր կարող էին վիրավորվել իր որոշման պատճառով և ում նա հիասթափեցրել է: Նովակը նշել է, որ «քաղաքականությունը կոշտ, երբեմն դաժան աշխարհ է», բայց նա ուրախ էր ծառայել իր երկրին և իր ժողովրդին որպես նախագահ։