Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայելի դեմ և պատրաստ է նորի, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սիրիան մի շարք պատերազմներ է վարել սիոնիստական գոյացության (Իսրայելի) դեմ և պատրաստ է նոր պատերազմների։ Սիրիան կորոշի, երբ և որտեղ»,- ասել է նա Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ Դամասկոսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ երկրի տարածքների մի մասի օկուպացիան ԱՄՆ, Թուրքիայի և Իսրայելի կողմից անօրինական է՝ ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»:
Այսօր՝ փետրվարի 11-ին, Աբդոլահիանը ժամանել է Դամասկոս՝ Սիրիայի մի շարք պաշտոնյաների հետ բանակցությունների նպատակով։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները՝ շարունակել զենք մատակարարել Իսրայելին, սպառնում են կոնֆլիկտը տարածել ամբողջ Մերձավոր Արևելքով։