Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է ՌԴ ընդդիմադիր գործիչ, «Ապագայի Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր (2011 թվական) Ալեքսեյ Նավալնին, հայտնել է Դաշնային քրեակատարողական ծառայությունը:
Հստակեցվում է, որ այսօր՝ փետրվարի 16-ին, ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկի բուժաշխատողները, շտապօգնության խումբ է հրավիրվել: ԶԼՄ-ների աղբյուրների փոխանցմամբ՝ Նավալնիի երակային թրոմբն է պոկվել:
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը 2022 թվականի գարնանը Նավալնիին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 1,2 մլն ռուբլի տուգանք՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ արդարադատության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասով և առանձնապես խոշոր խարդախության չորս դրվագով։