Երևանում՝ ՌԴ դեսպանատան մոտ, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիա է տեղի ունեցել:
Ցուցարարները հավաքվել են դեսպանատան շենքի դիմացի փողոցում։ Նրանք մոմ են վառել, ծաղիկներ խոնարհել:
Այսօր ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Դաշնային քրեակատարողական ծառայությանը, հայտնել էին, որ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ Նա 47 տարեկան էր։
2023 թվականի օգոստոսին Նավալնիին հատուկ ռեժիմի գաղութում դատապարտել էին 19 տարվա ազատազրկման։ Ընդդիմադիրն իրեն ուղղված բոլոր մեղադրանքները քաղաքական էր անվանել: