ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Եվրամիությանը պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերություններում երկար «լարվածության շրջանի»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային տրամադրել «անվտանգության պարտավորություններ»՝ Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության բոլոր ճակատներում նրա կայունությունը բարձրացնելու համար:
«Տվեք Ուկրաինային անվտանգության պարտավորություններ՝ բարձրացնելու իր դիմադրողականությունը բոլոր ճակատներում՝ իմանալով, որ այդ պարտավորություններից լավագույնը ԵՄ անդամակցությունն է։ Պատրաստվեք Ռուսաստանի հետ լարվածության երկար ժամանակաշրջանի, որը կարող է քաղաքական և ռազմական սադրանքների ենթարկել իր մյուս հարևաններին, որոնցից մի քանիսը ՆԱՏՕ-ի անդամներ են»,- հայտարարել է Բորելը: