2022 թվականի փետրվարից ուկրաինական զորքերի կորուստները կազմում են 31 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մահացել է 31 հազար ուկրաինացի զինվորական»,- ասել է Զելենսկին՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ չի կարող վիրավորների ու անհետ կորածների ցուցակի մասին տեղեկություններ տրամադրել, քանի որ դրանով կարող է բացահայտել, թե որքան մարդ է պակասել մարտի դաշտից։
Կայքի փոխանցմամբ, արևմտյան լրատվամիջոցները վարկածներ են հայտնել, որ Ուկրաինայի կորուստները կարող են հասնել հարյուր հազարների։