Թուրքիայի հարավ-արևելքում՝ Կարս քաղաքից 22 կմ հեռավորության վրա, հունվարի 28-ին 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մալաթիայի նահանգում, հունվարի 25-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: