Թուրքիայի Մալաթիա քաղաքի Դողանշեհիր շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 7,31 կմ խորության վրա, այն գրանցվել է Թուրքիայի ժամանակով ժամը 17:43-ին: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։