«Instagram»-ի և «Facebook»-ի աշխատանքների խափանման ժամանակ միլիոնավոր մարդիկ գրանցվել և կիսվել են բովանդակությամբ «Telegram»-ում, հայտնել է «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը:
Մոտ երկու ժամ «Facebook»-ը և «Instagram»-ը չէին աշխատում: Սոցցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խնդիրներ էին ունենում՝ փորձելով մուտք գործել իրենց անձնական հաշիվներ։
Այս պահին «Meta» սոցցանցերի` «Facebook»-ի և «Instagram»-ի աշխատանքները վերականգնվել են: