Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան վրա, հայտնում է «Радио Свобода»-ն։ Զելենսկին հաստատել է իր նկատմամբ մահափորձը և նշել, որ չի տուժել։
Հունական Proto Tema թերթն առաջինն է հայտնել Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա հարձակման մասին։ Դա տեղի է ունեցել մարտի 6-ին՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցի ժամանակ։
Թերթը վկայակոչել է Հունաստանի կառավարության անանուն աղբյուրները։ Ենթադրվում է, որ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել։ Հրապարակման մեջ ասվում է, որ Հունաստանի պատվիրակության կազմում ոչ ոք չի տուժել։