Մոսկվայի Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ է մղվել անօդաչու թռչող սարքի հարձակումը Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«ԱԹՍ-ի անկման վայրում, նախնական տվյալներով, ավերածություններ և տուժածներ չկան»,- գրել է նա:
Interfax.ru-ն տեղեկացրել է, որ ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր Դոմոդեդովո, Ռամենսկի և Ստուպինսկի քաղաքային շրջաններում մի քանի անօդաչուների գրոհները հետ մղելու մասին:
2022-ի փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել էր Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել էր երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: