Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է շախմատի «American Cap 2024» (Ամերիկայի գավաթ) մրցաշարում՝ չպարտվելով ոչ մի խաղում, հայտնում է Chess.com-ը։
Եզրափակչի արագ պարտիայում նա հաղթել է գրոսմայստեր Ուեսլի Սոյին։ Արոնյանը խաղն «արկածային շախմատ» է անվանել։
Մարտի 16-ին Արոնյանը մրցաշարի եզրափակիչ էր դուրս եկել։ Մրցաշարն անցկացվում է մարտի 12-21-ը՝ Սենթ Լուիսում: Ամերիկայի գավաթի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար։