ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է Crocus City Hall-ի վրա հարձակմանը մասնակցած ահաբեկիչների ձերբակալության մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, չորսն անմիջական մասնակցություն են ունեցել ահաբեկչությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ 4 կասկածյալ ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Բրյանսկի շրջանում։ Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում նրանց հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ռուսական Տելեգրամ ալիքները հաղորդել էին ահաբեկչության հետ կապ ունեցող տաջիկների ձերբակալության մասին, Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծ։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։ Զոհերի թիվը գերազանցում է 60-ը և կարող է աճել, կա 146 վիրավոր, հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
Իրանի նախագահը ծրագրում է հունվարին այցելել Մոսկվա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին։...