Բիշքեկում ձերբակալվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, ովքեր մահափորձ էին ծրագրում Ղրղզստանի ղեկավարության դեմ, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեին (ԱԱՊԿ)։
Հետախուզության տվյալներով՝ ձերբակալվածները կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են, նրանցից մեկը հանցավոր աշխարհում «թափառաշրջիկի» կարգավիճակ ունի։
Հաղորդագրության համաձայն՝ նրանք Ղրղզստան են ժամանել երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Ազգային անվտանգության պետական կոմիտեն որպես պատճառ նշել է իշխանությունների ակտիվ պայքարը կազմակերպված հանցավորության դեմ։