Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիատրա քաղաքից 36 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում է 6900 մարդ։ Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։