Իրանի նախագահ և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Գազայում տիրող իրավիճակը, գրում է ԻՍՆԱ-ն։
Նշվում է, որ Իրանի նախագահն իր մտահոգությունն է հայտնել Գազայի ժողովրդի կրած տառապանքների վերաբերյալ և ընդգծել իսլամական երկրների լուրջ համագործակցության և Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտության մասին։
Կողմերը քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային հարցեր։