Իսրայելն օդային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության ծառայությունների աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին:
Գործակալությունը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել են մի քանի իրանցի դիվանագետներ։
Նշվում է, որ ավիահարվածի թիրախը եղել է Սիրիայում Իրանի դեսպանի հյուպատոսությունն ու նստավայրը։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ Al Hadath հեռուստաալիքին հղումով, առնվազն վեց մարդ է զոհվել Դամասկոսի Մեզզե թաղամասի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռակոծության հետևանքով։