Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գյոյդյուն գյուղում գտնվող 19-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի, հայտնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, ով որոշելով վաճառել այն` դիմել է անշարժ գույքի գործակալություն:
Անշարժ գույքի գործակալը թուրքական «DHA» լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:
«Կա սեփականության վկայական, վաճառքի հարցում խոչընդոտներ չկան: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի և դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500.000 դոլար):