Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով ռազմական յոթ խորհրդականի մահվան մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով կորպուսի հայտարարությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել են բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, ինչպես նաև նրանց ուղեկցող հինգ սպա:
Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ Իսրայելը ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը։ Սկզբում հաղորդվում էր, որ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին։