Ադրբեջանը հայտնել է իր սպայի մահվան մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ուլվի Բագիրովը վիրավորվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Ղարաբաղում (Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակման ժամանակ-խմբ․)։ Նա այս ամբողջ ընթացքում գտնվում էր հիվանդանոցում։