Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում Ուրալ գետի մակարդակի բարձրացման պատճառով հեղեղվել է ավելի քան 3600 տուն, հայտարարել է քաղաքի ղեկավար Սերգեյ Սալմինը:
«Այսօրվա դրությամբ՝ ավելի քան 3600 տուն, այդ թվում՝ բակային տարածքներ, ջրածածկ են։ Իրավիճակը բարդ է»,- ասել է նա։
Քաղաքապետը կոչ է արել քաղաքի բնակիչներին չսպասել ջրհեղեղի հետ կապված կրիտիկական իրավիճակին և հնարավորինս կարճ ժամանակահատվածում տարհանվել:
Օրենբուրգի շրջանի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում Ուրալ գետի մակարդակը ռեկորդային է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այն հասել է 1060 սանտիմետրի և 130 սանտիմետրով գերազանցում է կրիտիկական նիշը: