ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) Monte-Carlo Rolex Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Խաչանովը երրորդ շրջանի խաղում 6:3, 7:5 հաշվով հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին: Քառորդ եզրափակչում Խաչանովն ուժերը կչափի գերմանացի Ալեքսանդր Զվերևի և հույն Ստեֆանոս Ցիցիպասի միջև խաղի հաղթողի հետ։
ATP-ի դասակարգման աղյուսակում 17-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը հաղթանակով էր մեկնարկել Masters շրջանի մրցաշարը, որը ընթանում է Մոնտե Կառլոյում ապրիլի 7-14-ը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,9 մլն եվրո, փետրվարին Խաչանովը հաղթել էր Դոհայում կայացած ATP մրցաշարում։ Մարտին նա և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլևը բարեգործական խաղ էին անցկացրել Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանվածների։