Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի օդային հարվածի խիստ դատապարտումը։
«Ընդգծվել է, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, կտրականապես անընդունելի են, ինչպես նաև քաղաքական սպանությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրների համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ հանձնառությունը։
Ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները բարձր պատրաստվածության են բերվել Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով։ Ապրիլի 1-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Թեհրանը հայտնել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: