Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ այդ երկրներ ուղարկելու շուրջ, հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը:
Նշվում է, որ սխեման նման է Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև կնքված համաձայնագրին։ Այս փաստաթղթերի բովանդակությունը վերաբերում է վերջին 18 ամիսների ընթացքում բրիտանական կառավարության աշխատանքին՝ պարզելու այն երկրներին, որոնք կարող են շահագրգռված լինել Ռուանդայի սխեմայի կրկնօրինակմամբ:
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթացը կանգ է առել Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:
2023 թվականին Հայաստանից ապաստան է խնդրել 817 օտարերկրացի. Հայաստանում ապաստանի խնդրանքների ամենամեծ թիվը, ըստ հանրապետության ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի, նախկինում եղել է Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի քաղաքացիներից։ Սակայն 2022-2023 թվականն ընկած ժամանակահատվածում խնդրանքների քանակով նրանց գերազանցել են Ուկրաինայի քաղաքացիները, որին հաջորդում են Սիրիայի և Իրաքի քաղաքացիները։
Բելառուսի նախագահական ընտրությունների օրը հայտնի է
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած...