Ջրհեղեղի և եղանակային պայմանների պատճառով Դուբայի միջազգային օդանավակայանն ապրիլի 17-ին 45 չվերթ է չեղյալ հայտարարել, իսկ Emirates ավիաընկերությունը դադարեցրել է Դուբայի միջազգային օդանավակայանից մեկնողների գրանցումը, հայտնում է «Ռիա նովոստին»։
«Ապրիլի 17-ի ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր մեկնել պատրաստվող ուղևորների համար Emirates-ը դադարեցնում է գրանցումը Դուբայի միջազգային օդանավակայանում»,- հայտնել է ընկերությունը։
ԶԼՄ-ն, հղում անելով Դուբայի միջազգային օդանավակայանի հայտարարությանը, տեղեկացրել է, որ եղանակի հետ կապված զգալի խափանումներ են տեղի ունենում։ Օդանավակայանը հայտնել է նաև չվերթերի ուշացման և վերահասցեավորման մասին:
Ապրիլի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղացած հորդառատ անձրևները կաթվածահար են արել երկիրը։ Հորդառատ անձրևներից հատկապես տուժել է Դուբայը։