Ամերիկյան Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոնն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հայտնել է Pasadena Now-ն։
«Մենք՝ որպես համայնք, պետք է միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ նրանց զոհված նախնիներին հարգելու համար, ինչպես նաև երաշխավորելու, որ այս նողկալի ոճրագործությունը չկրկնվի»,- ասել է քաղաքապետը՝ քաղաքային խորհրդի նիստում:
Ապրիլի 24-ին կնշվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այս օրը հայերը և ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ հրեշավոր ոճրագործության զոհերի հիշատակին, որը խլել է ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլի 24-ի հայտարարության մեջ ցեղասպանություն էր անվանել 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը։ 2023 թվականի ապրիլին Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները Բայդենին կոչ էին արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում Հայոց ցեղասպանությունը կանխելու համար։