Ապրիլի 17-ին Թաիլանդի գործարաններից մեկում ամոնիակի արտահոսքի հետևանքով մոտ 100 մարդ է տուժել, հայտնում է Bangkok Post թերթը։
Դեպքը տեղի է ունեցել Պատայա առողջարանային քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ սառույցի արտադրության գործարանում, որի աշխատակիցներին ու մոտակայքում ապրող բնակիչներին տարհանել են:
Ականատեսները նշել են, որ գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հետո ծուխ է բարձրացել, ինչից հետո էլ շատերն ուշագնաց են եղել: Փրկարարներին հաջողվել է դադարեցնել ամոնիակի արտահոսքը։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: