Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը, հայտարարվել է ցունամիի վտանգ գրում է New York Times-ը։
Բնական աղետի հետևանքով Հյուսիսային Սուլավեսի նահանգում մարդկանց տարհանում է սկսվել, փակվել է տեղի օդանավակայանը։
Ինդոնեզիան աշխարհի ամենամեծ արշիպելագային երկիրն է, որը ձգվում է, այսպես կոչված, «Կրակե օղակի» երկայնքով, որտեղ տեկտոնական թիթեղները բախվում են Խաղաղ օվկիանոսի մակերեսի տակ և առաջացնում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ:
Ռուանգ լեռը երկար տարիների ընթացքում գոյացել է ժայթքումներից, ժայռերի բեկորներից, մոխիրից և այլ նյութերի լավայի շերտերից:
2023թ․ դեկտեմբերին Ինդոնեզիայի Սումատրա կղզում հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 11 մարդ էր մահացել։