Մարտին Սկորսեզեն պատրաստվում է նկարահանել Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ, որի գլխավոր դերում հանդես կգա Լեոնարդո Դի Կապրիոն, հայտնում է Variety-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռեժիսորը դիտարկում է նաև Ջենիֆեր Լոուրենսի թեկնածությունը Սինատրայի երկրորդ կնոջ՝ Ավա Գարդների դերում։
Նախագիծը դեռ մշակման փուլում է։ Նրա ճակատագիրը կախված է Սինատրայի դուստր Թինայից, ով վերահսկում է հոր ժառանգությունը և դեռ չի տվել ֆիլմի նկարահանման վերաբերյալ համաձայնություն։ Նախագիծը կարող է կյանքի կոչվել կամ Apple-ի կողմից, որը ֆինանսավորել է ռեժիսորի նախորդ՝ «Ծաղկի լուսնի մարդասպանը» ֆիլմը, կամ Sony-ի:
Variety-ի աղբյուրները նաև պնդում են, որ Սկորսեզեն պատրաստվում է նկարահանել ևս մեկ ֆիլմ՝ «Հիսուսի կյանքը»՝ Շուսակու Էնդոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի արտադրությունը կարող է սկսվել արդեն այս տարի: Սկորսեզեի խոսքով՝ կփորձի պատմությունը հնարավորինս հասանելի դարձնել հեռուստադիտողին։