Լուվրի թանգարանի ղեկավարությունը մտադիր է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա») տեղափոխել նկուղում գտնվող առանձին սենյակ: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Լուվրի տնօրեն Լոուրենս դե Կարն առաջարկել է նկարը տեղափոխել նկուղային հարկում գտնվող հատուկ սենյակ՝ այցելուների դժգոհության պատճառով:
Այս տարվա փետրվարին CouponBirds ծառայությունը վերլուծել էր թանգարանների կայքերի 18 հազար մեկնաբանություն, և «Մոնա Լիզան» հայտարարել «աշխարհի ամենահիասթափեցնող գլուխգործոցը» (եթե խոսքը վերաբերում է նկարը Լուվրում դիտելուն):
Ամեն տարի Լուվր է այցելում մոտ 9 միլիոն մարդ, և նրանց մոտ 80%-ը ցանկանում է տեսնել դա Վինչիի խորհրդանշական կտավը:
Միջին հաշվով՝ այցելուները միայն 50 վայրկյան ունեն զրահապատ ապակու տակ գտնվող «Ջոկոնդա»-ով հիանալու համար, իսկ մինչ այդ պետք է հերթ կանգնել:
Թանգարանի ղեկավարությունը մտահոգված է ստեղծված իրավիճակով։