Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Պաղեստինի անդամակցության վերաբերյալ բանաձևին, տեղեկանում ենք հանդիպման հեռարձակումից, որն անցկացվել է կազմակերպության կայքում։
Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել նաև Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը, Վրաստանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևն ընդունվել է 143 կողմ, 9 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, փաստաթուղթը բաղկացած է ինը կետից և, ի հավելումն Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ-ում Պաղեստինին ընդունելու հարցը վերանայելու առաջարկի, պարունակում է դրույթ, ըստ որի Պաղեստինին պետք է տրվեն մի շարք ընթացակարգային իրավունքներ՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշտական անդամ։
Նշվում է, որ ապրիլին ԱՄՆ-ն օգտագործել էր իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել Ալժիրի բանաձևի նախագիծը, որը խորհուրդ էր տալիս Պաղեստինին ընդունել ՄԱԿ-ի լիիրավ անդամ։