Բելգորոդում բարձրահարկ բնակելի շենք է փլուզվել, հայտնել է Ռիա Նովոստին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի հարվածից 1 ժամ անց։
Նախնական տվյալներով՝ տարածքում բնակիչներ չեն եղել, քանի որ նրանք ավելի վաղ տարհանվել էին։
Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է զոհերի և տուժածների մասին։