ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ղազախստանում կայացած հանդիպման մասին հարցին։
Նա նշել է, որ այդ առումով ավելացնելու նոր բան չունի։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք շարունակումե ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է նա։
Մայիսի 11-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների մասին։ Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել էին, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։