ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Բելոուսովին նշանակել է ՌԴ պաշտպանության նախարար, հայտնում է «Տասս»-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին հրամանագրեր է ստորագրել նոր կառավարություն նշանակելու մասին։ Երկրի ղեկավարը հաստատել է 10 փոխվարչապետի և 21 նախարարի թեկնածությունը։
Մայիսի 13-ին Պուտինը Պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Սերգեյ Շոյգուին նշանակել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար։